Մատչելիության հղումներ

Դեմարշ Բաքվից. Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները


Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։

«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»,-հայտարարել է նախարարությունը։

Թե մինչև երբ է գործելու այս արգելանքը, Բաքուն չի հստակեցնում։

Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։

Ի պատասխան Բաքուն երեկ Արտգործնախարարություն էր հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG