Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ


Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ»,- գրել է Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում, հավելելով,- «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաև վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի «քաջարի ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։

«Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրանից այն կողմ»,-ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Հայաստանի վարչապետը, ըստ կառավարության հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին` հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

«Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը»,-նշում է Հայաստանի կառավարությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG