Մատչելիության հղումներ

Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ


Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ

Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ՝ Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնահատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության փաստի առթիվ, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Բաքվի պնդմամբ՝ ռուս ուժայինները խոշտանգել ու կտտանքներ են կիրառել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, մի քանիսը՝ ձերբակալվել՝ ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։

Բաքուն պնդում է, որ ադրբեջանցիները մահացել են ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր փոխանցել Ռուսաստանի իշխանություններին, չեղարկել Միլի մեջլիսի պատգամավորների այցը Մոսկվա, խուզարկել «Սպուտնիկ Ազերբայջան»-ի գրասենյակը, ձերբակալել երկու անձանց։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG