Հայաստանի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքորոշման և ցուցաբերած աջակցության համար, հայտնում է իրանական Tasnim լրատվականը։
Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը, հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։
Հայկական կողմն ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ բացի տարածաշրջանային վերջին զարգացումները, նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել «ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի»։