Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հաստատել է՝ հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հաստատել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու։ Օրակարգը և այցի նպատակը դեռ չի հաղորդվում։

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմում հրադադարի հասնելուց հետո, սակայն, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե պետք է դադարեցվի նաև Իսրայելի և «Համաս»-ի միջև Գազայում արդեն 20 ամիս շարունակվող արյունահեղությունը։ Անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ օրեր անց արդեն հնարավոր լինի հրադադարի հասնել Գազայում։

Մինչ այդ՝ այսօր, Իսրայելը կրկին հրթիռակոծել է Գազայի հյուսիսային և հարավային շրջանները։ Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդմամբ, երկու զոհ կա, այդ թվում՝ մեկ անչափաս։

Գազայի պատերազմը սկսվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ Արևմուտքում ահաբեկչական ճանաչված է «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդառելով ավելի քան 250-ին։ Իսրայելի պատասխան հարվածներից, ըստ «Համաս»-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության, մինչ օրս զոհվել է մոտ 56,500 մարդ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG